ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Արցախի պետական համալսարանը 2012 թ. հունիսի 24-ից հուլիսի 1-ը կազմակերպում են միջազգային գիտաժողով «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են.
1. Հայ բանասիրական ժառանգության պահպանման և զարգացման արդի հիմնախնդիրները:
2. Հայ պատմագիտությունը երեկ, այսօր և զարգացման գերակայությունները:
3. Արվեստ և ճարտարապետություն:
Նախատեսվում է գիտաժողովի աշխատանքային օրերից 2-ը կազմակերպել Երևանում (ՀՀ ԳԱԱ-ում), 2-ը` Ստեփանակերտում (Արցախի պետական համալսարանում): Երևանից Ստեփանակերտ մեկնելիս և Արցախում կկազմակերպվեն այցելություններ դեպի տեղի պատմամշակութային հուշարձանները:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու միջազգային գիտաժողովին:
Կազմկոմիտե