• Հայերեն
  • Русский
  • English

   Գիտաժողովի նյութերի հրատարակություն

   Գիտաժողովին ներկայացվող թեզիսները պետք է ունենան A4 (210x297) չափի տպագիր մինչև 2 էջ ծավալ, վերևից և ներքևից 30 մմ, աջից և ձախից` 25 մմ լուսանցքներով:

   Թեզիսների համակարգչային շարվածքը` Word 97-2003 կամ Word 2007:

   Տառատեսակը` հայերենը Sylfaen, ռուսերենը և անգլերենը` Times New Roman, տառաչափը`12, տողերի հեռավորությունը`1,5, տողերի հավասարեցումը`աջ և ձախ կողմերին` առանց տողադարձի:

   Թեզիսի վերնագիրը գրել գլխատառերով, վերնագրից հետո` թեզիսի հեղինակի անունը, ազգանունը, փակագծերում`ներկայացվող կազմակերպությունը և երկիրը, այնուհետև էլեկտրոնային հասցեն, բանալի բառերը` 6 բառից ոչ ավելի, որից հետո թեզիսի բովանդակությունը:

   Հայերեն և ռուսերեն լեզուներով ներկայացվող թեզիսների վերջում պետք է նաև անգլերենով գրել թեզիսի վերնագիրը (գլխատառերով), հեղինակի անունը, ազգանունը, ներկայացվող կազմակերպությունը և երկիրը (փակագծերում): /Թեզիսի ձևավորման նմուշ/

   Թեզիսներում պետք է ներկայացված լինեն զեկուցման թեմայի արդիականությունը, նորույթը և գիտամեթոդական կարևորությունը:

   Գիտաժողովի կազմակերպչական և ծրագրային կոմիտեներն իրենց իրավունք են վերապահում նշված պահանջներին չբավարարող հայտերը չգրանցել:

   Թեզիսների ժողովածուն  կհրատարակվի մինչև գիտաժողովի սկիզբը: Գիտաժողովի ավարտից հետո կոմիտեները կքննարկեն զեկուցված աշխատանքները հոդվածների ժողովածուով հրատարակելու հարցը:

   Գիտաժողովին մասնակցության հայտերն ու թեզիսները մինչև 2012 թ. (ապրիլի 10-ն) ապրիլի 30-ն ուղարկել armheritage@yahoo.com հասցեով կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնել կազմկոմիտե`    

ՀՀ ԳԱԱ պատմության  ինստիտուտ, Երևան – 0019, Բաղրամյան 24Գ, հեռ. +(374 10) 52 92 63,
Ա. Ա. Մելքոնյան կամ

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Երևան – 0082, Թաիրովի 15, հեռ. +(374 10) 58 74 25,
Ա. Ս. Փիլիպոսյան:

  • Գլխավոր էջ
  • Նորություններ
  • Գիտաժողովի նպատակը
  • Կազմակերպչական կոմիտե
  • Ծրագրային կոմիտե
  • Գիտաժողովի նյութերի հրատարակություն
  • Մասնակցության հայտի ներկայացում (գրանցում)
  • Գիտաժողովի մասնակիցներ
  • Ծրագիր
  • Կարևոր ամսաթվեր
  • Հյուրանոցներ
  • Ճանաչողական այցեր
  • Կազմկոմիտեի հասցեն