• Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Արցախի պետական համալսարանը 2012 թ. հունիսի 24-ից հուլիսի 1-ը կազմակերպում են միջազգային գիտաժողով «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են.

1.  Հայ բանասիրական ժառանգության պահպանման և զարգացման արդի հիմնախնդիրները:

2.  Հայ պատմագիտությունը երեկ, այսօր և զարգացման գերակայությունները:

3.  Արվեստ և ճարտարապետություն:

Նախատեսվում է գիտաժողովի աշխատանքային օրերից 2-ը կազմակերպել Երևանում (ՀՀ ԳԱԱ-ում), 2-ը` Ստեփանակերտում (Արցախի պետական համալսարանում): Երևանից Ստեփանակերտ մեկնելիս և Արցախում կկազմակերպվեն այցելություններ դեպի տեղի պատմամշակութային հուշարձանները:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու միջազգային գիտաժողովին:

Կազմկոմիտե

  • Գլխավոր էջ
  • Նորություններ
  • Գիտաժողովի նպատակը
  • Կազմակերպչական կոմիտե
  • Ծրագրային կոմիտե
  • Գիտաժողովի նյութերի հրատարակություն
  • Մասնակցության հայտի ներկայացում (գրանցում)
  • Գիտաժողովի մասնակիցներ
  • Ծրագիր
  • Կարևոր ամսաթվեր
  • Հյուրանոցներ
  • Ճանաչողական այցեր
  • Կազմկոմիտեի հասցեն